ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Եկեք Ազատության հրապարակ, որ իմանաք

Եկեք Ազատության հրապարակ, որ իմանաք
08.04.2013 | 17:09

Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությանը զուգահեռ Ազատության հրապարակում տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը:

Irates.am-ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց, թե ժողովրդի մասնակցության առումով ի՞նչ ակնկալիքներ ունեն, արդյոք իրենք իրականացրել են իրազեկման, կազմակերպչական աշխատանքներ:
«Մենք որևէ մեկին չենք ուղարկել հրավեր: Չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի մասնակցությունը, բայց ակնկալում ենք, որ նախորդ հանրահավաքների համեմատ մասնակցությունն ավելի շատ կլինի: Կազմակերպչական առումով ոչինչ չենք արել, որ մարդկանց բերենք Ազատության հրապարակ: Չկա այդպիսի բան: Կարծում եմ, ովքեր հետաքրքրված են ներքաղաքական իրավիճակով, նրանք տեղյակ են, թե ինչ է տեղի ունենալու Ազատության հրապարակում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե որն է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի և իր համախոհների հաջորդ քայլը՝ կազմակերպելու՞ են երթ դեպի Բաղրամյան պողոտա՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը, հայտարարելու՞ են նստացույց՝ առաջ քաշելով հստակ պահանջներ:
«Կգաք այնտեղ՝ կիմանաք: Երեկոյան մենք հրավիրել ենք շտաբի նիստ, վերջնական կխմբագրենք, թե ինչ ենք անելու, և դրանից էլ կախված կլինի մեր քայլերի հաջորդականությունը»,- ասաց մեր զրուցակիցը:


Թագուհի Հակոբյան

Դիտվել է՝ 2892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ